▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Արսեն Այվազյանը նշանակվել է ոստիկանության 6-րդ գլխավոր վարչության պետ

Արմավիրի ոստիկանապետ Արսեն Այվազյանն ազատվել է պաշտոնից և նշանակվել Ոստիկանության կազմակերպված հանցավորության դեմ պայքարի գլխավոր վարչության (6-րդ վարչություն) պետ։

Այս մասին հայտնել է  ՀՀ հասարակայնության հետ կապի և լրատվության վարչության պետի տեղակալ Էդգար Ջանոյանը։

 

 

 

 

 

 

 

Հարցին, թե 6-րդ վարչության արդեն նախկին պետ Արտակ Կարապետյանն այլ պաշտոնի է նշանակվե՞լ,կամ պաշտոնից ազատվե՞լ է , Էդգար Ջանոյանն ասել է,որ նա նշանակվել է այլ պաշտոնի.«Ոստիկանապետ Վալերիյ Օսիպյանի հրամանով՝ Ոստիկանության քրեական հետախուզության գլխավոր վարչության պետ, ոստիկանության գնդապետ Սամվել Ասատրյանն ազատվել է զբաղեցրած պաշտոնից, իսկ Ոստիկանության կազմակերպված հանցավորության դեմ պայքարի գլխավոր վարչության (6-րդ վարչություն) պետ,ոստիկանության գնդապետ Արտակ Կարապետյանը նշանակվել է Քրեական հետախուզության գլխավոր վարչության պետ։

Հարցին,թե Քրեական հետախուզության վարչության արդեն նախկին պետն այլ պաշտոնի է անցե՞լ, ոստիկանությունից հայտնել են, որ Սամվել Ասատրյանն անցել է թոշակի։

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Հասարակություն ավելին