▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Արսեն Թորոսյանը չի ասել «50 հոգի եղել են հաշմանդամ, և 50 հոգին էլ մեռնելու են հաշմանդամ». պարզաբանում

ՀՀ առողջապահության նախարարության մամուլի քարտուղար Ալինա Նիկողոսյանը պարզաբանում  է հրապարակել այսօր շահարկվող թեմաներից մեկի շուրջ: Պարզաբանման տեքստն ամբողջությամբ ներկայացնում ենք ստորեւ.

«Պարզաբանում հերթական ստերից մեկի վերաբերյալ, թե իբր Հայրենիքի պաշտպանի վերականգնողական կենտրոնի հետ կապված քննարկմանը նախարարն ասել է. «50 հոգի եղել են հաշմանդամ, և 50 հոգին էլ մեռնելու են հաշմանդամ, ինչու եք այդքան փող ծախսել»:

Արսեն Թորոսյանը նման բան չի ասել, դա բացարձակ սուտ է։ Նախարարը մի քանի անգամ այցելել է վերոգրյալ կենտրոն, սակայն հիվանդների բուժման արդյունավետության կամ նպատակահարմության մասին խոսք ընդհանրապես չի եղել։

Ավելին, նախարարն իր պաշտոնավարման առաջին ամիսներին կենտրոնին առաջարկել է 20 միլիոն դրամի չափով պետական պատվերի պայմանագիր և մերժում է ստացել»։

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Հասարակություն ավելին