▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Արսեն Թորոսյանը եղել է Ապրիլյան պատերազմի մասնակից բժիշկների շարքում. նա հիշել է 3 տարի առաջ այս օրը

Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է.

«3 տարի առաջ այս օրը այս ժամին Պաշտպանության Բանակի հսկիչ-անցագրային կետի (КПП) հերթապահի օգնականը տագնապով արթնացրեց այդ օրվա հերթապահ լեյտենանտ Թորոսյանին, քանի որ հակառակորդը հանկարծակի հարձակման էր անցել։ Այնուհետև ամբողջ Պաշտպանական Բանակը արագ բերվեց մարտական պատրաստվածության բարձր աստիճանի, որպեսզի դիմագրավի և հետ շպրտի հակառակորդին։

 

 

 

 

 

 

 

 

 

Հաջորդող մի քանի օրերին, երբ մեր ստորաբաժանումները հակահարված էին տալիս հակառակորդին, ՊԲ ռազմաբժշկական բաժնի համածառայակիցներիս հետ միասին հիմնականում զբաղվում էինք վիրավորների տարհանման և ռազմաբժշկական ծառայության կազմակերպման աշխատանքներով, ինչի շնորհիվ հնարավոր եղավ խուսափել բազմաթիվ հավելյալ զոհերից։

Մնացածի մասին շատ է խոսվել, չեմ ուզում կրկնել։

Փա՛ռք Հայոց Բանակին։
Հավերժ փա՛ռք հերոսներին»։

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Հասարակություն ավելին