▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Արսեն Թորոսյանը կեղծ ցուցմու՞նք է տվել

Օգոստոսի 25-ին հայտնի դարձավ, որ Ազգային անվտանգության ծառայությունը ավարտել է պետական վերահսկողական ծառայության պետ Դավիթ Սանասարյանի գործով նախաքննությունը: ԱԱԾ-ն բավարար ապացույցներ էր ձեռք բերել, որ «Սանասարյանը, հանդիսանալով ՊՎԾ ղեկավար, ունենալով ծառայության անմիջական ղեկավարումն իրականացնելու, ծառայության աշխատակիցներին նշանակելու եւ ազատելու, վերահսկվող օբյեկտներում ուսումնասիրություններ իրականացնելու հանձնարարագրեր տալու, վերահսկվող օբյեկտներից ծառայության գործառույթներին առնչվող տեղեկություններ եւ փաստաթղթեր պահանջելու լիազորությունները, օգտագործել է ծառայության շահերին հակառակ, ինչպես նաեւ չի կատարել իր ծառայողական պարտականությունները»: Հիշեցնենք, որ 2019 թվականի ապրիլի 18-ին Դավիթ Սանասարյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ Քրեական օրենսգրքի 308-րդ հոդվածի 1-ին մասով:

Այսօր «Մեդիա կենտրոնում» տեղի է ունեցել մամուլի ասուլիս՝ «Դավիթ Սանասարյանն ու պաշտպանները՝ քրեական գործի մասին» թեմայով։

Ասուլիսն ամբողջությամբ ՝ տեսանյութում

Տեսանյութը՝ Մեդիա Կենտրոնի

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Հասարակություն ավելին