ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.

«Վարչապետի մատնանշած կորոնավիրուսով 9 կասկածելի դեպքի վերաբերյալ, ինչպես վերջում ավելացրեցի, նորից կրկնեմ. նրանք հերթական ստուգվողների խումբն են, որոնք մինչ օրս եղել են 120 հոգի։ Եթե նոր դեպք արձանագրվի, բոլորը անմիջապես կտեղեկացվեն դրա մասին»։
Հիշեցնենք, որ այսօր՝ մարտի 2-ին, կառավարությունում կորոնավիրուսի կանխարգելման աշխատանքային խմբի ընդլայնված կազմով նիստի ժամանակ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ այս պահի դրությամբ իրենք սպասում են 9 թեստերի պատասխանների:
Դիտեք նաև՝


