ՔՊ-ական պատգամավոր, առողջապահության նախկին նախարար Արսեն Թորոսյանը ֆեյսբուքյան ուղիղ եթերի միջոցով խոսել է պատվաստանյութերում առկա նյութերի մասին։ Թորոսյանի խոսքով՝ պատվաստանյութերի վերաբերյալ բազմաթիվ միֆեր են շրջանառվում։ «Աշխարհում օգտագործվող բոլոր դեղերն անցնում են բազմաթիվ մակարդակի փորձարկումներ և նրանց մեջ առկա նյութերը ստուգվում են, թե որքանով են վնասակար և քիչ վնասակար օրգանիզմի համար»,- նշել է Թորոսյանը։ «Նույնը վերաբերում է պատվաստանյութերին։ Դրանցում բուն վիրուսից, վիրուսի, սպիտակուցից, մասնիկից կամ թուլացված վիրուսից ու բակտերիայից բացի օգտագործվոում են այլ նյութեր․ օրինակ՝ էմուլգատորներ, բուսթերներ, որոնք ուժեղացնում են ազդեցությունը և որոնց ազդեցությունն ամբողջապես ստուգված է տարիների ընթացքում»,- հավելել է նա։ «Եկեք չտրվենք այդ միֆին, քանի որ այդ պատվաստանյութերի մեջ չկա որևէ նյութ, որը վնաս է հասցնելու ձեր օրգանիզմին»,- նշել է նա։ |