«Փորձարկում ենք ուղղաթիռը»,-գրել է առողջապահության նախարարի պաշտոնակատար Արսեն Թորոսյանը ֆեյսբուքյան իր էջում՝ տարածելով տեսանյութ։
Հիշեցնենք, որ հունիսին, Ազգային ժողովում բյուջեի կատարողականի քննարկման ժամանակ, Արսեն Թորոսյանը նշել էր.

«Աշխարհում այսպիսի պրակտիկա գոյություն ունի, որ անհասանելի վայրերում ոչ թե հիվանդանոցներ են սարքում, որ մարդիկ օգտվեն, այլ ուղղաթիռ են գնում: Ես այդ հարցը բարձրացնելու եմ, և մեկի տեղը երկու հատ ուղղաթիռ ենք գնելու: Այս հարցը քննարկել ենք ԱԻ նախարարի հետ, փորձելու ենք լուծել այն»:
«Սուրբ Գրիգոր Լուսավորիչ բժշկական կենտրոնն է երկնքից։ Երեկոյան ամբողջական ինֆորմացիա կտեղադրեմ այսօրվա փորձարկման մասին։
Հ.Գ.
միանգամից հայտնեմ, որ ոչ մի դրամ չի ծախսվել պետական բյուջեից»,-ավելի ուշ ֆեյսբուքյան իր էջում գրել է Արսեն Թորոսյանը:


