▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Արսեն Թորոսյանի առաջարկի վերաբերյալ կառավարությունը միասնական դիրքորոշում չունի. Պարզաբանում է Փաշինյանը

Առողջապահության համապարփակ ապահովագրության վերաբերյալ ՀՀ կառավարությունը միասնական դիրքորոշում չունի։

Այս մասին ԱԺ-կառավարություն հարցուպատասխանի ժամանակ հայտարարեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ ի պատասխան այդ մասին ԼՀԿ պատգամավոր Արկադի Խաչատրյանի հարցին։ Վերջինս նկատեց, որ հարկային բեռն ավելանում է աշխատող քաղաքացիների համար եւ խնդրեց վարչապետին իր դիրքորոշումը ներկայացնել՝ հաշվի առնելով, որ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանի դիրքորոշումն այս խնդրի վերաբերյալ հայտնի է։
«Կառավարությունում այդ առիթով միասնական տեսակետ չկա, առողջապահության նախարարը հայեցակարգը հրապարակել է հանրային բանավեճ հարուցելու համար։ Սա հրավեր է մեզ բոլորիս՝ քննարկել այդ հարցը, թե ինչպես, ինչ քայլերով ենք լուծելու խնդիրը»,-հայտարարեց վարչապետը եւ նշեց, որ կառավարությունն իր առջեւ խնդիր է դրել առ այն, որ ՀՀ ոչ մի քաղաքացի չպետք է մնա հիվանդանոցի դռներին. «Մենք պետք է լուծենք խնդիր, որ բոլոր քաղաքացիները ունենան պատշաճ ապահովագրություն»։

Նախարար Արսեն Թորոսյանի կողմից շրջանառության մեջ դրված նախագիծը, հիշեցնենք, առաջարկում է աշխատավարձի 6 տոկոսի չափով առողջապահական հարկ սահմանել եւ այսպես ասած, սոցիալական համերաշխության սկզբունքով, միեւնույն անվճար ապահովագրական ծածկույթն ապահովել հասարակության բոլոր խմբերի համար։

Նիկոլ Փաշինյանն ասաց, որ առողջապահության նախարարն ունի իր տեսակետը , կառավարության այլ անդամներ ունեն իրենց տեսակետը.«Ես ինքս ձեւավորված տեսակետ այդ կապակցությամբ չունեմ»։

Անդրադառնալով աշխատող քաղաքացիների հարկային բեռի հնարավոր ավելացման խնդրին, Նիկոլ Փաշինյանը խոսեց եկամտահարկի փոփոխության մասին եւ ասաց, որ եկամտահարկի իջեցումը շարունակվելու է եւ առնվազն տեսանելի փուլում միասնական եկամտահարկը դառնալու 20 տոկոս։

«2020 թ հունվարի մեկից տեղի ունեցող եկամտահարկի փոփոխությամբ ու նվազագույն աշխատավարձի ավելացմամաբ ամեն ամիս մեր աշխատող քաղաքացիները 2.5-4 միլիարդ դրամ հավելյալ տնօրինվող գումարներ են ունենալու »,-հայտարարեց Նիկոլ Փաշինյանը՝ հավելելով, որ այս մեկ ու կես տարվա ընթացքում ՀՀ աշխատող քաղաքացիները էական աջակցություն են ստացել։

Դիտեք նաև՝

Դիտեք նաև՝

Դիտեք նաև՝

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Հասարակություն ավելին