▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Արսեն Թորոսյանին հանձնարարեցի երկարացնել Արյունաբանական կենտրոնի տնօրենի հետ աշխատանքային պայմանագիրը

Առողջապահության նախարարին հանձնարարեցի երկարացնել Ռ. Յոլյանի անվան Արյունաբանական կենտրոնի տնօրենի հետ աշխատանքային պայմանագիրը։ Այս մասին ֆեյսբույան իր էջում գրել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

«Առողջապահության նախարարին հանձնարարեցի երկարացնել Ռ. Յոլյանի անվան Արյունաբանական կենտրոնի տնօրենի հետ աշխատանքային պայմանագիրը:

Չթաքցնեմ, տարակուսած եմ, որ այս պատմության ընթացքում որոշ բժիշկների կողմից թեկուզ ոչ ուղղակի սպառնալիք է հնչել հիվանդ երեխաներին թողնել առանց խնամքի: Եթե նրանք երեխաներին բուժում են այնպես, ինչպես խոսում են, մտածելու շատ լուրջ բան ունենք:

Ամեն դեպքում նման կեցվածքը չի կարող անարձագանք մնալ, առնվազն ստուգելու համար տպավորությունների եւ իրականության հարաբերությունները»,- գրել է վարչապետը։

 

Դիտեք նաև՝

 

Կարդացեք նաև՝ Մանկական Քաղցկեղի և արյան հիվանդությունների կենտրոնի բոլոր բժիշկներն ազատման դիմումներ են ներկայացրել

Կարդացեք նաև՝ Մեծահասակների քիմիաթերապիայի կլինիկայի ողջ անձնակազմը նույնպես աշխատանքից ազատման դիմում է գրել

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Հասարակություն ավելին