▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Արսեն Թորոսյանն ասել է` 50 հոգի եղել են հաշմանդամ և 50 հոգին էլ մեռնելու են հաշմանդամ, ինչու եք այդքան փող ծախսել. Արմեն Մուրադյան

Եթե հետաքրքրում է, թե ինչ է տեղի ունեցել իմ ու Արսեն Թորոսյանի միջև, ես բաց կասեմ:

Այս մասին factor.am-ի եթերում հայտարարեց ԵՊԲՀ ռեկտոր Արմեն Մուրադյանը` խոսելով Առողջապահության նախարարի հետ իր հարաբերությունների մասին:

 

«Մեկ տարի առաջ Հայրենիքի պաշտպանի վերականգնողական կենտրոնի հետ կապված քննարկում է եղել, որի ընթացքում եղել է անթույլատրելի բառակապակցություն: Պարոն նախարարն ասաց, որ «50 հոգի եղել են հաշմանդամ, և 50 հոգին էլ մեռնելու են հաշմանդամ, ինչու եք այդքան փող ծախսել»:

Դրանից հետո մեր խոսակցությունն ընդհատվել է: Ցինիզմ, ստախոսություն ու ոչ ադեկվատությունը չեն կարող տեղ ունենալ առողջապահության ոլորտում:

Մենք բազմաթիվ խնդիրներ ունենք և շատ փոքր հնարավորություններ: Այդ հնարավորությունը չի կարելի պաշտոնակռվի մեջ խեղդել: Որևիցե պաշտոն չի կարող իմ արժանապատվությունից, իմ մասնագիտական արհեստավարժությունից բարձր դասվել: Ես դա ասում եմ բոլորի աչքերին նայելով»:

Դիտեք նաև՝

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Հասարակություն ավելին