▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Արսեն Թորոսյանն աշխատանքի է. վարչապետի հետ շփման բոլոր կանոնները պահպանել է

Առողջապահության նախարարն այս պահին աշխատանքի է, առայժմ թեստ հանձնելու անհրաժեշտություն չկա։

Այս մասին հայտնում է News.am-ը, ում հետ զրույցում հայտնել է Առողջապահության նախարարի մամուլի խոսնակ Ալինա Նիկողոսյանը։

Նա նշել է, որ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ շփում ունեցած Կառավարության անդամները պահպանել են կանոնները. եղել են բժշկական դիմակով, ձեռնոցներով եւ պահել են սոցիալական հեռավորություն։ 

Հիշեցնենք, որ այսօր Նիկոլ Փաշինյանը ֆեյսբուքյան ուղիղ եթերով հայտնեց, որ իր և իր ընտանիքի անդամների մոտ կորոնավիրուս է հաստատվել։

 

Նյութը՝ սկզբնաղբյուր կայքում

 

Դիտեք նաև՝ 

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Հասարակություն ավելին