▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Արսեն Թորոսյանն ուղիղ եթերում պատվաստվեց մարդու պապիլոմա վիրուսի դեմ

Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը, նախարարության մի շարք աշխատակիցների հետ ուղիղ եթերում պատվաստվեց մարդու պապիլոմա վիրուսի դեմ: Նախարարը նշեց, որ միջոցառմամբ իրենք ցանկանում են ցույց տալ, որ պատվաստումն անվտանգ է, կարևոր և միտված է պաշտպանելու հիվանդությունից, որն ապագայում հնարավոր է խլի մեր, մեր հարազատների կամ մեր ընտանիքի անդամների կյանքը:

 

 

 

Մինչ պատվաստումը նախարարը և աշխատակիցները ջերմաչափվեցին: «Պատվաստանյութի ջերմային ռեժիմը պահպանված է, և այն աշխարհի լավագույն արտադրողի արտադրությամբ պատվաստանյութն է»,-ասաց Թորոսյանը պատվաստումը ստանալուց առաջ, հիշեցնելով, որ նույն պատվաստումը ստացել է նաև կինը, ինչպես նաև նախարարության աշխատակիցների շատերի 13-ամյա աղջիկները:

 

 

 

Նախարարը ևս մեկ անգամ կարևորելով պատվաստման դերը, ընդգծեց, որ արգանդի պարանոցի քաղցկեղից Հայաստանում մահանում է տարեկան մոտ 120 կին։ «Պատվաստումը ներդնելով մենք ձգտելու ենք հասնել զրոյական ցուցանիշի մոտակա տասը տարիների ընթացքում: Պատվաստումները կյանքեր են փրկում»,-«ֆեյսբուք»-ի ուղիղ եթերի ավարտին ասաց առողջապահության նախարարը:

Գարդասիլը Առողջապահության համաշխարհային կազմակերպության կողմից պապիլոմա վիրուսի կանխարգելմանն ուղղված երկու պատվաստանյութերից մեկն է։ Այն բացառապես անվտանգ է, քանի որ իր բաղադրության մեջ չի պարունակում կենդանի վիրուսներ։ Գարդասիլը ընդունվում է մկանային ներարկման միջոցով։ Դեղամիջոցը առողջապահական շուկայում հասանելի է «Gardasil 4» ապրանքանշային անվանմամբ։

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Հասարակություն ավելին