Իսպանիայի առաջնության 29-րդ տուրի խաղում «Ռեալ Սոսյեդադը» հաղթել է «Կադիսին» 2-0 հաշվով։
Հանդիպման 28-րդ րոպեին հաշիվը բացել է կիսապաշտպան Միկել Մերինոն։ 66-րդ րոպեին փոխարինման դուրս եկավ կիսապաշտպան Արսեն Զախարյանը, երկու րոպե անց նա իր առաջին գոլը խփեց իսպանական ակումբի կազմում։
Տեսանյութը՝ Asekose.am-ի տելեգրամյան ալիքում
«Ռեալ Սոսյեդադն» ունի 46 միավոր և զբաղեցնում է մրցաշարային աղյուսակի 6-րդ հորիզոնականը։ «Կադիսը» 22 միավորով 18-րդ տեղում է։