▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Արսինե Խանջյանը դիմել է դատարան

Կանադահայ դերասանուհի Արսինե Խանջյանը դատարանում բողոքարկում է հուլիսի 27-ին Խորենացի փողոցից իրեն  բերման ենթարկելու որոշումը:

Նա  դատարանից պահանջում է ոչ իրավաչափ ճանաչել ոստիկանների միջամտող գործողությունները և իրավունքների խախտումների կապակցությամբ սահմանել բարոյական (ոչ նյութական) վնասի փոխհատուցում 500.000 դրամի չափով:

Վարչական դատարանում նշանակված դատական նիստն այսօր չի կայացել, քանի որ ոստիկանության ներկայացուցիչը չի ներկայացել դատարան:

«Ոստիկանության ներկայացուցիչը զանգահարել է գրասենյակ` նշելով, որ ինքը վատառողջ է եւ չի կարող ներկայանալ: Ես չեմ կարող ասել՝ դա այդպես է, թե՝ ոչ: Ոստիկանությունը լինելով այդքան մեծ կառույց, ունենալով այդքան աշխատակիցներ, չի կարողանում ապահովել  գեթ մեկ ներկայացուցիչ , որը հանդես կգա ոստիկանության անունից»,-«Ա1+»-ին ասել է հայցվորի ներկայացուցիչ Արամազդ Կիվիրյանը:

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Հասարակություն ավելին