▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Արտակ Ալեքսանյանին ու իր թիմին կրճատում են

Մենք տեղեկացանք, որ «Արմենիա» հեռուստաընկերության լրատվական բաժնում ապրիլի 1-ից կտրուկ փոփոխություններ են լինելու, իսկ ավելի կոնկրետ՝ կրճատումներ:

Հրապարակ․am-ն է գրում ու նշում, որ Հեռուստաընկերությունից հեռանում են նաեւ «Ժամը» լրատվական ծրագրի ղեկավար Արտակ Ալեքսանյանը եւ նրա թիմի մի մասը: Ծրագրի գլխավոր խմբագիր Գնել Նալբանդյանը ասել է, որ ինքն էլ է խմբագրի պաշտոնից հեռանում, սակայն մնում է «Արմենիա» TV-ում որպես օմբուդսմեն:

«Լրատվականից հեռանում է մոտ 6 լրագրող»,- ասել է նա։

Ըստ տեղեկությունների,  «Արմենիա» TV-ի «Ժամը» լրատվական ծրագրի ղեկավարի պաշտոնը վստահվելու է հեռուստալրագրող Վահե Ղազարյանին, ով երկար տարիներ աշխատում է նույն հեռուստաընկերության «Սուր անկյուն» հաղորդաշարում՝ որպես հաղորդավար:

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Հասարակություն ավելին