168.am-ը գրել է, որ այսօր՝ լրագրողների հետ հանդիպմանը, Բուդաղյանների փաստաբան Հայկ Ալումյանն անդրադարձել է միջադեպի որոշ մանրամասների:
«Համացանցում տեղադրված տեսանյութը, որը ցույց է տալիս՝ ինչ է տեղի ունեցել Սյունիքի նախկին մարզպետ Սուրիկ Խաչատրյանի առանձնատան մոտ հունիսի 1-ին, մի շարք հարցերի պատասխաններ է տալիս»,- ասել է նա:
Նրա խոսքով՝ դեպքի վայրում առաջին երեք կրակոցներն արձակել է Սյունիքի նախկին մարզպետի որդին՝ Տիգրան Խաչատրյանը. ընդ որում, փաստաբանի խոսքով, այդ երկու կրակոցներն ուղղված են եղել դեպքի օրը մահացած Ավետիք Բուդաղյանին: Հայկ Ալումյանի խոսքով՝ կրակոցներն ուղղված են եղել Ավ. Բուդաղյանի ուղղությամբ այն դեպքում, երբ վերջինս մինչև կրակոցները որևէ ագրեսիա չի դրսևորել: Նա, փաստաբանի խոսքով, մինչև կրակոցը հաշտեցնողի դերում է եղել. փորձել է հաշտեցնել իր եղբորը՝ Արտակ Բուդաղյանին և Սուրիկ Խաչատրյանի կողմնակիցներին: Հայկ Ալումյանն ասաց, որ դեպքի ամբողջական տեսագրությունը իրենց հիմքեր է տալիս ենթադրելու, որ շենքից կրակոց է եղել: Նախ փաստաբանի խոսքով, իր պաշտպանյալ Արտակ Բուդաղյանը ցուցմունք է տվել այն մասին, որ ինքը տնից կրակոց է տեսել. թե ով է արձակել այդ կրակոցը, Արտակ Բուդաղյանը վնասվածքների պատճառով չի կարողացել տեսնել, միայն լսել է կրակոցի ձայնը և տեսել փայլը: Բացի այդ, դեպքի վայրում արձակված վերջին կրակոցի ձայնը տարբերվում է արձակված մյուս կրակոցների ձայներից:
Առավել մանրամասն՝ սկզբնաղբյուր կայքում