▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Արտակ Դավթյանի որդու հարսանիքը չի եղել իմ ազատման պատճառը. նախկին ոստիկանապետ

Այսօր՝ հունվարի 15-ին, ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում ՊՆ նորանշանակ փոխնախարար, նախկին ոստիկանապետ Արման Սարգսյանը, անդրադառնալով հարցին, թե ինչու ազատվեց ոստիկանապետի պաշտոնից և ինչու համաձայնեց նշանակվել պաշտպանության փոխնախարար, նշել է․

«Նախ ասեմ, որ շուրջ 25 տարի ծառայել եմ ՀՀ ոստիկանությունում և իմ տված նախկին հարցազրույցներից մեկում նշել եմ, թե ինչ կարգավիճակում էլ լինի, ես նորից անգամ առանց աշխատանքի, կծառայեմ երկրին»,- ասել է Սարգսյանը՝ ավելացնելով․

«Այսինքն ինձ համար որպես սկզբունք դրված չէր, որ եթե եղել եմ ոստիկանապետը, հետևաբար չեմ կարող լինել երկրորդ կամ երրորդ դեմք: Ես դրանում որևէ խնդիր չեմ տեսնում: Առավել ևս այս փուլում հետպատերազմյան շրջանում ինձ համար մեծ պատիվ ու պատասխանատվություն է ծառայել ՊՆ-ում և իմ լուման ներդնել հայրենիքի պաշտպանության, անվտանգության գործին: Ոստիկանության պետի և նշանակում, և պաշտոնավարումը, և ազատումը պայմանավորված է որպես վարչապետի ենթակայությամբ ծառայող մարմնի ղեկավար: Իմ աշխատանքի գնահատականը տվել է ՀՀ վարչապետը»:

Իսկ այն հարցին, թե վարչապետն իրեն չի՞ պարզաբանել, թե ինչու է ազատել պաշտոնից, Արման Սարգսյանը պատասխանել է․ 

«Եկեք այդ մասին բան չասեմ: Միգուցե իրադարձությունների համընկնում էր: Արտակ Դավթյանի որդու հարսանիքը չէր հաստատ: Միգուցե ինչ-որ խնդիրներ լավ չեմ լուծել, ենթադրում եմ կորոնավիրուսի հետ կապված»:

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Հասարակություն ավելին