▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Արտակ Դավթյանն ազատման դիմում է գրել

 Ազատման դիմում է գրել ՀՀ Զինված ուժերի գենշտաբի պետ Արտակ Դավթյանը։

Այս մասին գրում է Hraparak.am-ը՝ հղում անելով իր ունեցած տեղեկություններին:

Ըստ էության՝ նրա հրաժարականի դիմումի պատճառը որդու հարսանիքն է, որի մասին լուրը մեծ աղմուկի առիթ դարձավ։ Այս պահին հայտնի չէ՝ նրան պարտադրել են, թե կամովի է գրել։ 

Հիշեցնենք, որ երեկ հայտնի էր դարձել, որ Դավթյանը որդու հարսանիքն է  նշել Բագրեւանդի առանձնատանը՝ 100-ից ավելի հյուրերի մասնակցությամբ։

Դավթյանն այսօր առավոտյան պարզաբանում էր տարածել այդ առիթով. «Օրենքի առաջ բոլորն են հավասար, և եթե ես որևէ խախտում եմ արել, կկրեմ դրանից բխող պատասխանատվությունը: Իհարկե, ըստ իս, խախտում չի եղել, բայց թող դա պարզեն համապատասխան մարմինները: Պարզապես ուզում եմ հիշեցնել՝ բոլորն ունեն անձնական կյանքի իրավունք»:

Կարդացեք նաև՝ Գլխավոր շտաբի պետը որդու համար բազմամարդ հարսանիք է կազմակերպել

Ըստ իս՝ խախտում չի եղել...Հորդորում եմ չմտնել իմ և իմ ընտանիքի անձնական տարածք. Արտակ Դավթյան

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Հասարակություն ավելին