Օրերս «Կոմսոմոլսկայա Պրավդա» թերթում հոդված էր հրապարակվել, որի համաձայն՝ Իոսիֆ Կոբզոն տարիներ առաջ երեխա էին որդեգրել և թաքցրել նրան:
Ըստ թերթի՝ նման լուրեր էին շրջանառվում այն բանից հետո, երբ երբ լրագրողները Կոբզոնի կնոջը՝ Նելլին, տեսել են սպիտակահեր մի տղամարդու հետ ու ենթադրել,որ վերջինս Նինել Կոբզոնի նոր ընտրյալն է։ Կոբզոնի այրին մեկնաբանել է, թե ով է տվյալ մարդը՝ նշելով, որ իրենց որդեգրած տղան է.
«Մենք նրան ընդունեցինք, երբ դեռ երեխա էր, նա Հայաստանից է»,- ասվում է «Կոմսոմոլսկայա Պրավդայի» վերոնշյալ հոդվածում։
Նշենք, որ «Կոմսոմոլսկայա Պրավդա» թերթի լուսանկարում պատկերված տղամարդը հայազգի գործարար, «Թովմասյան» հիմնադրամի նախագահ, վերջերս քաղաքականությամբ զբաղվելու պատրաստակամության մասին հայտարարած, «Դվին» հյուրանոցի սեփականատեր Արտակ Թովմասյանն է։
ArmDaily.am-ը դիմել է գործարարի գրասենյակ։ Պատասխանը ներկայացնում ենք ստորև՝ ամբողջությամբ։
«Ռուսական և միջազգային մամուլում տարածվող լուրը չի համապատասխանում իրականությանը, սակայն ուզում ենք առանձնահատուկ կերպով նշել, որ Կոբզոնների և Թովմասյանների ընտանիքների բարեկամության պատմությունն ունի արդեն 30-ից ավելի տարվա տևականություն, և շփումները շարունակվում են նույն ջերմությամբ և ինտենսիվությամբ, ինչպիսին եղել են Իոսիֆ Կոբզոնի կենդանության տարիներին»,- ասացին մեզ Արտակ Թովմասյանի գրասենյակից։