Լրագրող Գևորգ Թոսունյանի ֆեյսբուքյան գրառումը․ «Հարգելի Արտակ Զեյնալյան, ինչո՞ւ եք Դուք նման պահվածք հանդուրժում, ինչո՞ւ եք մի դեպքում հայտարարում, որ հարկավոր չէ ատելության խոսք տարածել, մյուս դեպքում թույլատրում, որ այն ձևավորվի Ձեր իսկ թիմում։ |
Նշենք, որ Երևանի քաղաքապետարանի «Հայաստան» խմբակցության անդամ Անի Խաչատրյանը «Ժողովուրդ»-ի թղթակցի հետ զրույցում վիրավորական ու ծաղրական արտահայտություններ է թույլ տվել Երևանի քաղաքապետարանի դիմաց ծառերի հատման դեմ ակցիա իրականացնող քաղաքացիների հասցեին: «Հիմա իմ աշխատասենյակում ավելի շատ մարդ կա, քան այստեղ հավաքվածներն են»,- ասել է նա: Խաչատրյանը նաև ցուցարարներին անվանել է Ռուսաստանի քաղաքացիներ, ովքեր իրավունք չունեն «այստեղի բնապահպանությամբ» հետաքրքրվելու, «թող գնան, իրենց երկրի բնապահպանությամբ զբաղվեն»: «Կազմակերպիչ փչող քամիները չեխական էին, հիմա դիմակները պատռվել են, էն ինչ քաղաքապետի աթոռից իրեն հանելուց ասել ենք, որ ռուսական ուղղվածություն ենք նկատում, ակնհայտ է արդեն նմանատիպ էժան ակցիաներով: Երևանում ծառերը փոխարինվում են ապագայում կանաչ ու գեղեցիկ Երևան ուենանալու նախագծով, որը մենք անելու ենք ինչքան էլ ռուսական վնգստոց լսենք»,- լրագրողի հետ զրույցում ասաց Անի Խաչատրյանը: |
Դիտեք նաև՝
***