Երեկ՝ սեպտեմբերի 3-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 19։40-ի սահմաններում «Սուրբ Աստվածամայր» բժշկական կենտրոնից ոստիկանության Մալաթիայի բաժին ահազանգ է ստացվել, որ «կրծքավանդակի ծակած վերք» և «կողի շրջանի ծակած վերք» ախտորոշմամբ իրենց մոտ են տեղափոխվել 2 քաղաքացի։ Այս մասին գրում է Shamshyan.com-ը:

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, հիվանդանոց են մեկնել ոստիկանության Մալաթիայի բաժնի օպերատիվ խումբը՝ քրեական հետախուզության բաժանմունքի պետի գլխավորությամբ։

Ոստիկանները պարզել են, որ հիվանդանոց տեղափոխվածներն են Երևանի բնակիչներ՝ 17-ամյա Էրիկ Ա. և 17-ամյա Ալեն Ի.-ն։
Առավել մանրամասն՝ սկզբնաղբյուր կայքում


