▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Արտակարգ դեպք Երևանում. գիշերը կրակել են Հովհաննես Ազոյանի տան ուղղությամբ

Ֆեյսբուքյան օգտատեր Անդրանիկ Հարությունյանը գրել է.

«Այսօր ժամը 02:30 - ի սահմաններում կրակել են Օրբելի փողոցում գտնվող Սիրված դերասան Հովհաննես Ազոյանի բնակարանի պատշգամբի ուղղությամբ բնակարանը գտնվում է 5-րդ հարկում կրակոցից կոտրվել է բնակարանի պատուհանները:

Բարեբախտաբար վիրավորներ չկան»:

Նշենք, որ Ոստիկանությունը հաստատել է. այս գիշեր կրակել են Օրբելիի բնակարաններից մեկի ուղղությամբ։

ՀՀ ոստիկանության ԶԼՄ-ների հետ կապի բաժնի պետ Զարզանդ Գաբրիելյանը կայքերից մեկին հայտնել է, որ գնդակը վնասել է պատշգամբի պատուհանի ապակին, դիպել է ննջասենյակի պատին և ընկել մահճակալի վրա. գնդակը հայտնաբերվել է և վերցվել:

«Նշանակված են համալիր փորձաքննություններ, ձեռնարկվում են միջոցառումներ կատարողի ինքնությունը պարզելու և նրան հայտնաբերելու ուղղությամբ»,- հաղորդել է Զ. Գաբրիելյանը՝ հավելելով, որ ահազանգը ստացվել է 01:40-ին:

Հարցին՝ արդյո՞ք դերասան Հովհաննես Ազոյանն է եղել ահազանգողը, Գաբրիելյանն ասել է, որ ահազանգ է ստացվել Օրբելի 88-ի բնակիչներից

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Շոու-բիզնես ավելին