▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Արտակարգ դեպք Գյումրիում. 43-ամյա կինը ծեծի հետեւանքով մահացել է, իսկ երեխան վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց

Այսօր՝ մարտի 5-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Գյումրիում: Ժամը 14:50-ին Պռոշյան փողոցի տներից մեկում հայտնաբերվել է 43-ամյա կնոջ դի: Նույն տնից մարմնական վնասվածքներով հիվանդանոց է տեղափոխվել 2007 թվականին ծնված երեխա: 

ՀՀ ոստիկանությունից ասել են, որ ահազանգով դեպքի վայր է մեկնել օպերատիվ քննչական խումբ. հանցագործություն կատարելու կասկածանքով մեկ անձ բերման է ենթարկվել եւ ներկայացվել նախաքննական մարմնին:

13-ամյա երեխան տեղափոխվել է Գյումրու Ավստրիական մանկական հիվանդանոց: Հիվանդանոցի տնօրեն Ժորժիկ Սերոբյանն armtimes.com-ին ասել է, որ տուժածը՝ մոտ 12-13 տարեկան աղջիկ երեխան, բութ գործիքներից հասցված ծանր վնասվածքներ ունի: Այս պահին կյանքին սպառնացող վտանգ կա: 

Ըստ շրջանառվող լուրերի՝ փոքրիկը և մայրը բռնության է ենթարկվել մոր զուգընկերոջ կողմից: 

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Պատահարներ ավելին