Օգոստոսի 27-ին Սուրբ Գրիգոր Լուսավորիչ բժշկական կենտրոնից ոստիկանության Չարենցավանի բաժին ահազանգ է ստացվել, որ «որովայնի շրջանի ծակած վերք» ախտորոշմամբ իրենց մոտ է տեղափոխվել մի երեխա: Այս մասին հայտնում է Shamshyan.com-ը:
Հիվանդանոցում վիրավորը բժիշկներին հայտնել է, որ վնասվածքը ստացել է Կոտայքի մարզում՝ տան տանիքում գործ անելիս անզգուշաբար մեխի վրա ընկնելու հետևանքով: Չարենցավանի ոստիկանները պարզել են, որ վիրավորը Կոտայքի մարզի բնակիչ, 17-ամյա Ա. Խ.-ն է: Պարզվել է, սակայն, որ Ա. Խ.-ի ասածն իրականությանը չի համապատասխանում:

Նա դանակահարվել է օգոստոսի 27-ին, ժամը 18:00-ի սահմաններում Չարենցավան քաղաքի 6-րդ դպրոցի հարևանությամբ տեղի ունեցած վիճաբանության ժամանակ:

Պարզվել է, որ նրան դանակահարել է Երևան քաղաքի բնակիչ, 23-ամյա Սարգիս Թադևոսյանը:
Ամբողջական նյութը՝ սկզբնաղբյուր կայքում


