Այս պահին «Դալմա գարդեն մոլում» արտակարգ իրավիճ է: Բոլորին տարհանում են, տարածքում շտապ օգնության մի քանի մեքենաներ են:
«Հայկական ժամանակ»-ն է գրում և նշում, որ ԱԻՆ լրատվության պատասխանատու Էդմոն Զարգարյանը հայտնել է, որ ինչ-որ մեկը կեղծ տեղեկատվություն է տարածել, թե երկրաշարժ է լինելու, մարդիկ էլ խուճապահար փախնում են:
Մեր հարցին, թե շտապ օգնության մեքենաներն ինչու են այնտեղ, Զարգարյանը նշեց, որ չի կարող ասել՝ հավելելով, որ լրացուցիչ տեղեկատվություն կտարածեն հաղորդագրությամբ:
Կարդացեք նաև՝ ԱԻՆ-ը հերքում է Երևանում սպասվող ուժեղ երկրաշարժի վերաբերյալ լուրերը