Ամիսներ առաջ կայքերը գրեցին սիրված երգիչներ Արտաշ և Տիգրան Ասատրյանների հաշտվելու մասին լուրը:
Արտաշը հոկտեմբեր ամսին որդու`Գրիշոյի հետ մեկնել էր ԱՄՆ՝մասնակցելու Տիգրանի որդու՝ Արամի սպասվող հարսանյաց հանդեսին։
Այս մասին ՍթարՆյուզն է գրում ու հավելում. «Հետևելով նրանց հետագա հրապարակումներին՝երևում էր, թե որքան ուրախ մթնոլորտում էր անցել հարսանյաց հանդեսը։ Ինչևէ՝ կարևորը սիրված երգիչների հաշտությունն էր, որը չափազանց սպասված լուր էր նրանց երկրպագուների համար:
Մենք հետևում և սպասում էին իրավիճակների հետագա զարգացմանն ու այսօր բացառիկ մանրամասներ ենք հաղորդում:
Ինչպես արդեն նշեցինք` շուրջ 5 ամիս է Արտաշը որդու հետ ԱՄՆ-ում է, սակայն նրա կողքին չեն կինը և մյուս երեխաները:
Արտաշը չափազանց ակտիվ է իր ինստագրամյան էջում, սակայն նա չի խոսում և չի հայտնում Հայաստան վերադառնալու, ինչպես նաև որևէ լուր չի հայտնում կնոջ մասին:
Այստեղից հարց է ծագում` արդյո՞ք վեճը եղել է Արտաշի կնոջ պատճառով, և արդյո՞ք Արտաշն ու կինը այս պահին բաժանված են»:
Հետաքրքրականն այն է, որ Արտաշը ջերմ հարաբերություններ ունի եղբոր կնոջ և երեխաների հետ, սակայն իր կնոջ մասին որևէ հրապարակում և հիշեցում չկա:
Դիտեք նաև Արտաշ և Գրիշա Ասատրյանների հարցազրույցն՝ Asekose.am-ի արխիվից։
Դիտեք նաև՝