«Արտատարածաշրջանային ուժերը շահագրգռված չեն ՌԴ-ի և ՀՀ-ի միջև դաշնակցային հարաբերությունների ամրապնդմամբ»․ Լավրով
Մոսկվան հետաքրքրված է նրանում, որ հայ-ռուսական հարաբերություններն արտատարածաշրջանային խաղացողների բացասական ազդեցությանը չենթարկվեն, այս մասին ասել է ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը՝ ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի հետ մամուլի ասուլիսում:
Լավրովի խոսքով՝ այդ ուժերը շահագրգռված չեն ՌԴ-ի և ՀՀ-ի միջև դաշնակցային հարաբերությունների ամրապնդմամբ:
«Լիահույս ենք՝ տարիների ընթացքում կուտակած մեր փոխշահավետ երկկողմ կապերի ամբողջ փաթեթը պահանջարկ կունենա ռազմաքաղաքական, տնտեսական, մշակութային, մարդասիրական ոլորտներում»,- նշել է Լավրովը։
Ասուլիսն ամբողջությամբ՝ տեսանյութում։
Դիտեք նաև՝
Աշխատանքային այցով Մոսկվայում գտնվող ՀՀ արտգործնախարար Արարատ Միրզոյանը ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովին հրավիրել է Երևան։ «Կօգտվեմ ինձ այսօր արված հրավերից և կայցելեմ Երևան»,- համատեղ ասուլիսի ժամանակ ասել է Լավրովը։