Հարավային Կովկասում տրանսպորտային ու տնտեսական կապերի ապաշրջափակման հարցերով եռակողմ աշխատանքային խումբը որոշումներ է կայացում՝ ելնելով բացառապես կողմերի ինքնիշխանության սկզբունքից: Տարածաշրջանում «էքստերիտորիալ (արտատարածքային) միջանցքի» մասին խոսք լինել չի կարող, այդ մասին Российской газетa-ին տված հարցազրույցում ասել է ՌԴ փոխվարչապետ Ալեքսեյ Օվերչուկը։
Նա նշել է, որ բանակցությունների ընթացքում մշակվել է սկզբունք. ճանապարհի նկատմամբ հսկողությունն իրականացնում է այն կողմը, որի տարածքով անցնում է ճանապարհը. «Դա նշանակում է, որ եթե ճանապարհն անցնում է հայկական տարածքով, ապա այն հայկական ճանապարհ է, եթե՝ ադրբեջանական տարածքով, ապա՝ ադրբեջանական է»,- հայտնել է նա:
Դիտեք նաև՝