▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Արթիկում 79-ամյա կինը մահացել է ատամնաբույժի աթոռին

Lurer.com-ը գրում է.

Արթիկ քաղաքում դժբախտ դեպք է տեղի ունեցել: Քաղաքի կենտրոնում գործող ատամնաբուժարանում, որը պատկանում է Արմեն Հակոբյանին, մոտ 80-ամյա կին է մահացել: Կայքի հետ զրույցում Արթիկի ոստիկանապետ Տիգրան Պետրոսյանն ասաց, որ կինը եկած է եղել ատամնաբույժի մոտ՝ ատամը հանելու, որից հետո մահացել է: 

«Կինն ունեցել է սիրտանոթային համակարգի լուրջ խնդիրներ, ոտքերի «տռոմբ» է ունեցել: Եկել էր հերթական անգամ ատամը քաշելու: Քաշելուց հետո վատացել է, բժիշկներն էլ չեն կարողացել որևէ բան անել: Ուրիշ ոչ մի բան չկա»,- տեղեկացրեց ոստիկանապետը: 

Առավել մանրամասն`սկզբնաղբյուր կայքում

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Հասարակություն ավելին