▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Արթուր Ալեքսանյանը դարձավ աշխարհի քառակի չեմպիոն

Հետևեք նաև Asekose.am-ին՝ տելեգրամում։

Բելգրադում ընթացող ըմբշամարտի Աշխարհի առաջնությունում օլիմպիական չեմպիոն, Աշխարհի և Եվրոպայի բազմակի չեմպիոն, 97 կգ քաշային Արթուր Ալեքսանյանը  5:1 հաշվով հաղթեց Բուլղարիայի ներկայացուցիչ  Կիրիլ Միլովին և դարձավ աշխարհի քառակի չեմպիոն։ 

Հիշեցնենք, որ քառորդ եզրափակիչում Արթուր Ալեքսանյանը 9:0 հաշվով հաղթել էր ղըրղզ Մախմուտովին, իսկ 1/8 եզրափակիչում առավելության էր հասել աշխարհի կրկնակի չեմպիոն, թուրք Մետեհան Բաշարի նկատմամբ։

Կիսաեզրափակիչում մեր ըմբիշը գոտեմարտել էր աշխարհի գործող չեմպիոն, իրանցի Աբդոլահ Սարավիի հետ և հաղթել  3:1 հաշվով:

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Սպորտ ավելին