Ինչպես հայտնել էինք՝ ամուսնության առաջարկ էին արել ՕԵԿ նախկին նախագահ Արթուր Բաղդասարյանի որդու՝ Վահանի նախկին կնոջը, ով «Բելաջիո» խանութի սեփականատեր, երկար ժամանակ մաքսային համակարգում աշխատած Արմեն Ստեփանյանի դուստրն է՝ Մերի Ստեփանյանը։
Եվ ահա Մերին և նրա նոր սիրելին, պաշտոնապես նշանադրվել են:
ՍթարՆյուզ․am-ն է գրում ու ներկայացնում նշանադրության լուսանկարները՝ շարունակելով ներկայացնել ընտանիքի պատմությունը:
Բանն այն է, որ 2019 թվականի մայիսի 4-ին ՕԵԿ նախկին նախագահ Արթուր Բաղդասարյանի աղջկա՝ Էլինա Բաղդասարյանի հարսանիքն էր։ Բաղդասարյանի դուստրը ամուսնացել է իր եղբոր կնոջ՝Մարիի եղբոր հետ:
Ստացվում է, որ Արթուր Բաղդասարյանը նույն տնից հարս էր տարել եւ նույն տուն աղջիկ տվել։ Սակայն ինչպես արդեն տեղեկացրինք՝Բաղդասարյանի որդու և հարսի միությունը ավարտվեց բաժանմամբ։
Եվ իհարկե հարս ու տալ, տալ ու հարս հարաբերությունները, որոնք նախկինում եղել են իդեալական, այսօր տուժել են: Անգամ Մերին չի մասնակցել իր եղբորորդու ծննդյան տարեդարձին, որն օրեր առաջ էր: