▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Արթուր Բաղդասարյանի սկանդալային հայտարարությունները. նա կասկածո՞ւմ է իշխանությունների լեգիտիմությանը

Ազգային անվտանգության խորհրդի քարտուղար Արթուր Բաղդասարյանը «Կենտրոն» հ/ը «Ուրվագիծ» հաղորդաշարի եթերում սկանդալային հայտարարություն է արել, նա հրապարակավ կասկածի տակ է դրել ՀՀ իշխանությունների լեգիտիմությունը: «Մեր ազգը վատ է ապրելու, քանի դեռ իր սրտով իշխանություն չի ձևավորել»,-ասել է նա: Այլ կերպ ասած` ԱԱԽ քարտուղարն անձամբ է խոստովանել, որ այս իշխանությունը Հայաստանի ժողովուրդը չի ձևավորել, այսինքն`ոչ ԱԺ-ն, ոչ Սերժ Սարգսյանը չեն ընտրվել ժողովրդի կամքով: Նա նաև նշել է. «Կարևոր է, որ ղեկավարեն իսկապես գրագետ, կիրթ մարդիկ»: «Եթե այս հայտարարության հեղինակը լիներ ընդդիմադիր գործիչ, միգուցե համարեինք հասարակ քննադատություն իշխանությունների հասցեին: Բայց դրա հեղինակը ԱԱԽ քարտուղարն է: Ցանկացած նորմալ երկրում այս հայտարարությունը սկանդալային հետևանքներ կունենար»,- գրել է «Ժողովուրդ» օրաթերթը, որի այսօրվա հմարոմ կարող եք կարդալ թեմայի շուրջ ամբողջ հրապարակումը:

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Հասարակություն ավելին