Արթուր Բաղդասարյանը Twitter֊-ում. մարքեթինգային սխալները
Ողջունելի է, որ վերջապես մեր քաղաքական գործիչները սկսել են օգտագործել Twitter֊-ը, որն շատ ավելի բաց հարթակ է, քան ֆեյսբուքն իր տոտալիտար ալգորիթմերով։
Այսօր տեղեկացա, որ Արթուր Բաղդասարյանը նույնպես բացել է Twitter-֊ում հաշիվ։ Ողջունելով այս քայլը, կուզենայի մի քանի խորհուրդ տալ նրանց, ով զբաղվում է այս հաշիվը աշխատացնելով։ Քանի որ շատ տխուր բաներ են արել․
ա․ Սկսենք նրանից, որ միանգամայն ակնհայտ չէ, որ սա Արթուր Բաղդասարյանի պաշտոնական հաշիվն է։ ՕԵԿ-֊ի կայքում սրա մասին տեղեկատվություն չկա։ Բայց, եթե մտնել կայքի վրայից ՕԵԿ-֊ի պաշտոնական ՖԲ էջ, ապա այստեղ կա հղում Replik.am-ի վրա, որն էլ հղում է տալիս ոմն blogbox-ի վրա։ Համաձայնեք, որ սենց բուլբուլյատօրային ձևով չեն հայտարարում այսպիսի կարևոր իրադարձության մասին։
բ․ Բավականին կարևոր է, թե ում է հետևում Արթուր Բաղդասարյանի թվիթերյան հաշիվը։ Համաձայնեք, որ դա պետք է խոսի այդ մարդու քաղաքական նախասիրությունների մասին։
Նայելով ցանկը տպավորություն է ստեղծվում, որ քաղաքական գործիչը ինչ-որ տարօրինակ միստիկ փնտրտուքների մեջ է․ լրատվականների կողքը հանդիպում է Microsoft News, Дэвид КЭМЕРОН ֆեյք յուզերը (զգուշացեք ֆեյքերից), Валуев Николай (ախպերություն ա է), 5 умных мыслей (խի սենց քիչ), CHANEL (էն որ Կօկօ Շանելն ա), Greenpeace Russia (խի բայց՞ հենց Ռաշա), @AndoVagindo (ապրի Անդոն), Grumpy Merkel (կնշանակե՝ փնթփնթան Մերքել, տիկինը որ իմացավ, կնեղվի հաստատ), Александр Ткачёв (Կրասնոդարի ֆաշիստ մարզպետն ա, հիշացնեմ), Жириновский В.В. (առանց մեկնաբանության, ЫЫЫЫЫЫ), Федеральная антимонопольная служба Росси (բայց խի՞), Минздравсоцразвития (բայց խի՞), Ivan Urgant, Михаил Задорнов (էսքանից հետո, խի չե որ՞)
Կարճ ասած՝ մարդուն ոնց որ հատուկ ձեռ առնեն։
գ․ Իսկ սա առաջին գրառումն է։ Ասեմ, որ Թվիթերում, ինչպես եւ այլ տեղեր սկզբից մի հատ բարևում են ու ներկայանում։ Միանգամից սենց որ մտնում են, մարդկանց մոտ ոչ ադեկվատ ռեակցիա է լինում, ինչն էլ բերում է սենց մազալու մեկնաբանությունների:
դ․ ասեմ, որ ՕԵԿ֊-ի պաշտոնական Թվիթերն էլ է թարազուից ընկած։ Այն հետևում է միայն երկու հաշիվների․ մեկը դա Մեդվեդեւի պաշտոնականն է, մյուսը՝ երգիծական ֆեյք Перзидент РоссииԱրթուր Բաղդասարյանը Twitter-֊ում. մարքեթինգային սխալները: Մեռնելիք է, ինչ ասեմ:
Աղբյուրը`www.banman.am