ՀԱԿ պատգամավոր Լյուդմիլա Սարգսյանը չի կիսում այն կարծիքը, որ 2008 թվականի նախագահական ընտրություններին Լևոն Տեր-Պետրոսյանն ավելի քիչ ձայն էր հավաքել, քան այժմ Րաֆֆի Հովհաննիսյանը: «Առավոտ»-ը նկատում է, որ ըստ պաշտոնական թվերի` 2008-ին Լևոն Տեր-Պետրոսյանը հավաքել էր 351 222 ձայն, իսկ Րաֆֆի Հովհաննիսյանն այս ընտրություններում հավաքել է 536 769 ձայն: Այն ժամանակ Լևոն Տեր-Պետրոսյանը համարվում էր «հաղթող» թեկնածու, իսկ այժմ, նաև Լևոն Տեր-Պետրոսյանի և ՀԱԿ-ի գնահատականներով, Րաֆֆի Հովհաննիսյանը համարվում էր «ոչ մրցակցային» թեկնածու: «Նախ` դա այդպես չէ: Ես վստահ չեմ, որ Րաֆֆին հավաքել է այդքան ձայն, իսկ Լևոն Տեր-Պետրոսյանն էլ այնքան էր հավաքել: Բայց այն ժամանակ այլ խնդիր էր լուծվում, հիմա` այլ: Այն ժամանակ բոլոր քաղաքական ուժերից թեկնածուներ կային, այդ թվում նաև ընդդիմադիր ներկայացող Արթուր Բաղդասարյանը: Այսինքն` այն ժամանակ մրցակցություն կար, և Սերժ Սարգսյանն իրական մրցակցին ոչնչացնելու խնդիր էր դրել: Րաֆֆիի պարագայում Սերժ Սարգսյանը վտանգ չէր տեսնում: Այս դեպքում նրան միայն պետք է ֆոն և ակտիվություն: Ստացավ»,- ասել է Լյուդմիլա Սարգսյանը:
Արթուր Բաղդասարյա՞նն էր մեղավոր
Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Tweet