▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Արթուր ԳՐԻԳՈՐՅԱՆ.«Հիշողությունիցս ԱՆՎԵՐԱԴԱՐՁ ԿՋՆՋԵԻ ԾՆՈՂԻՍ ԿՈՐՈՒՍՏԸ»

Asekose.am-ի և ՄԵԳԱՊՈԼԻՍ  ԱՄՍԱԳՐԻ   հարցերին պատասխանում   է  Երգի պետական թատրոնի գեղարվեստական ղեկավար, հայտնի երգահան ԱրթուրԳՐԻԳՈՐՅԱՆԸ:

 

 

- Պրն. Գրիգորյան, Ձեր մասին երբևէ լսած ասեկոսեներից ո՞րն 

 է Ձեզ ամենից  շատ զայրացրել և ո՞րը` զվարճացրել:

-   Իմ մասին ասեկոսեներ իրականում երբեմն-երբեմն լսում եմ: Երիտասարդ տարիներին նման անհիմն խոսակցությունները ինձ շատ էին զայրացնում, իսկ հիմա միայն զվարճացնում են: Ես դադարել են դրանց լուրջ վերաբերվել: 

-  Կարո՞ղ եք հիշել` որն է եղել Ձեր մանկության ամենամեծ վախը:

-  Իմ մանկության ամենամեծ սարսափը սև գույնի դագաղներն էին: Կարծում եմ` մարդիկ վախենում են դագաղներից, որովհետև դրանք խորհրդանշում են մահը:

-Ձեր բնավորության գծերից ո՞րը կցանկանայիք նվիրել Ձեր թշնամուն:

  Բնավորությանս գծերից ինձ ամենից շատ խանգարում է այն, որ ես միշտ մարդու երեսին ճշմարտությունն եմ ասում: Քիչ մարդիկ են սիրում իրենց մասին ճիշտը լսել: Երևի, հենց այդ իմ հատկանիշն էլ կնվիրեի թշնամուս:

- Ինչպե՞ս եք վերաբերվում այն մտքին, որ մարդիկ իրականում պատրաստ են վաճառել ամեն ինչ, միայն թե առաջարկվող գինը իրենց գոհացնի:

- Այդպիսի մարդկանց հանդեպ ես որևէ վերաբերմունք ուենալ չեմ ցանկանում: Ես նրանց ընդհնրապես որևէ կերպ չեմ վերաբերվում:

- Ի՞նչ է Ձեզ համար փողը:

-  Փողը իհարկե լավ բան է, սակայն  լավ է այնքան ժամանակ, քանի դեռ մարդը փողի գերին չի դառնում: Այդ ժամանակ փողը մարդու համար դառնում է չարիք:

- Եթե հնարավորություն ունենայիք սեփական կյանքով փրկագին վճարել մեկ հոգու համար, ո՞վ կլիներ այդ մեկը:

-  Եթե հնարավորություն ունենայի, սեփական կյանքով ես փրկագին կվճարեի հայ զինվորի համար, քանի-որ անգնահատելի է այն զինվորի կյանքը, ով կանգնած է իր հայրենիքի սահմանին:

- Եթե կարողանայիք ձեր ուղեղից անվերադարձ ջնջել մեկ հիշողություն, ո՞րը դա կլիներ:

-  Ծնողի կորուստը… Դա այն հիշողությունն է, որ կարծում եմ խոր հետք է թողնում յուրաքանչյուրի հոգում: Դա իմ կյանքի ամենացավալի հիշողությունն է:

- Դեպք, որը չէիք ցանկանա ջնջվեր չէր Ձեր հիշողությունից:

-  Իրականում այդպիսի դեպքերը շատ են, և դրանք ամուր նստած են իմ հիշողության մեջ ու երբեք չեն ջնջվելու:

- Մարդիկ, որոնց բացակայությունը Ձեր կյանքում չեք պատկերացնում:

- Իմ կյանքում և կարծում եմ, որ յուրաքանչյուր ծնողի կյանքում ամենակենտրոնական տեղում են երեխաները: Ես առանց իմ զավակների չեմ պատկերացնում կյանքս: Ի դեպ, ես չեմ պատկերացնում իմ կյանքը հիմա արդեն նաև առանց իմ շատ սիրելի թոռնիկի:

- Մի պահ ենթադրենք, որ մարդիկ ունենում են մի քանի կյանք. Ձեր հաջորդ կյանքում ո՞վ կամ ի՞նչ կցանկանայիք լինել:

- Իրականում մարդու ճակատագիրը Աստծո ձեռքերում է և ես չէ, որ պիտի որոշեմ, թե ով պիտի լինեմ իմ հաջորդ կյանքում, և ինչպես պիտի դասավորվի իմ կյանքը:

- Աշխատասիրություն թե՞ ընդունակություն. այս երկու որակներից ո՞րն եք նախընտրում:

-  Ինձ համար կարևոր են այս երկուսն էլ, քանի-որ դրանք փոխլրացնում են միմյանց: Առանց մեկը մյուսի այս երկու որակները իրենց նպատակին չեն կարող ծառայել:

- Կա՞ այնպիսի մի հայտնի ասացվածք, կամ թևավոր խոսք, որը Դուք ընտրել եք որպես կյանքի ուղեցույց:

- «Ամեն ինչ քո ձեռքերում է»… Ես այս խոսքերն եմ ընտրել` որպես իմ կյանքի նշանաբան և փորձում եմ ապրել հենց այս կերպ:

- Եթե ռեփեր լինեք, Ձեր երգերի միջոցով ինչի՞ց կբողոքեիք:

-  Եթե Ռեփեր լինեի, հաստատ չէի բողոքի: Ես ընդհանրապես բողոքել չեմ սիրում:

Հեղինակ` Քրիստինե ԲԱՂԴԱՍԱՐՅԱՆ

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Շոու-բիզնես ավելին