Երեկ ԱԱԾ տնօրեն Արթուր Վանեցյանի թեկնածությունն առաջադրել են ՀՖՖ նախագահի պաշտոնում:
Հարցին, թե դա չի՞ խոչընդոտի ԱԱԾ տնօրենի աշխատանքին, Արթուր Վանեցյանը բացասական պատասխան է տվել:
«Ոչ, չի խանգարում: Ժամանակը ցույց կտա, կտեսնեք, որ չի խանգարի, ո՛չ Ազգային անվտանգությունը կտուժի, ո՛չ էլ Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիան: Ծրագրերն ընտրությունների օրը կներկայացնենք, ոլորտը նախնական ուսումնասիրել եմ, առաջնահերթությունը համարում եմ մասսայական ֆուտբոլի և մանկապատանեկան ֆուտբոլի զարգացումը»,-ասել է Վանեցյանը:

Դիտարկմանը՝ ինչու մինչ այս չի զարգացել, արդյոք ֆինանսական միջոցների սխալ վատնումն է եղել, նա նշեց, թե այդ հարցերին կկարողանա պատասխանել միայն ուսումնասիրությունից հետո:
Ինչ վերաբերում է Ֆեդերացիայում հնարավոր խախտումներին, Արթուր Վանեցյանն ասաց, որ եթե խախտումներ հայտնաբերվեն, ընթացք կտրվի, և նշանակություն չունի՝ դա Ֆեդերացիայում է, թե այլ ոլորտում:


