▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Արթուր Վանեցյանը դատի է տվել վարչապետին եւ նրա խոսնակին․ պահանջում է նաեւ 2 մլն դրամ

ՀՀ Ազգային անվտանգության ծառայության նախկին տնօրեն Արթուր Վանեցյանը դատի է տվել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին եւ նրա խոսնակ Մանե Գեւորգյանին։ Այս մասին տեղեկանում ենք Դատական տեղեկատվական համակարգից։

Հայցը ներկայացվել է հունիսի 4-ին եւ մակագրվել Երեւան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Լիլիթ Սարգսյանին։

Հայցվորը պահանջում է պարտավորեցնել պատասխանողներին՝ զրպարտություն հանդիսացող փաստացի տվյալները հրապարակայնորեն հերքել, դրանք հեռացնել, հերքման տեքստը հրապարակել, ինչպես նաեւ պատվին եւ արժանապատվությանը պատճառված վնասը փոխհատուցել։

Արթուր Վանեցյանի ներկայացուցիչ Արամազդ Կիվիրյանը «Հայկական ժամանակ»-ի հետ զրույցում ասել է, որ հայցի պատճառը Մանե Գեւորգյանի ապրիլի 29-ի ֆեյսբուքյան գրառումն է։

Կիվիրյանը նշեէլ, որ ընդհանուր առմամբ պահանջում են 2 մլն դրամի չափով փոխհատուցում։ Նրա խոսքով՝ մամուլի խոսնակը հանդես է գալիս վարչապետի անունից, այդ իսկ պատճառով հայցը ներկայացվել է նաեւ վարչապետի դեմ։

Վարչապետի մամուլի խոսնակ Մանե Գեւորգյանը զրույցում ասել է, որ հայցը դեռ չի ստացել։ Հարցին՝ պատրաստվո՞ւմ է հերքել իր գրառումը՝ նա բացասական պատասխան է տվել։

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Հասարակություն ավելին