Իշխանությունները «Հայրենիք» կուսակցության նախագահ, ԱԱԾ նախկին տնօրեն Արթուր Վանեցյանի նկատմամբ հարուցել են քրեական գործ, որի շրջանակներում Վանեցյանը վաղը` հուլիսի 31-ին հրավիրվում է ԱԱԾ` հարցաքննության:

Ժողովուրդն է գրում այս մասին ու նշում, որ ըստ ԱԱԾ իր աղբյուրի, քրեական գործը վերաբերվում է պաշտոնական դիրքի չարաշահմանը, որի հետևանքով պետական բյուջեին հասցվել են վնասներ: Նաև նշվում է, որ Վանեցյանը հարցաքննության է հրավիրվել ժամը 11-ի շրջանակներում և ներակայանալու է փաստաբանի հետ:
Վանեցյանի պաշտպան Լուսինե Սահակյանն էլ Ֆակտորին ասել է, որ ԱԱԾ նախկին պետին հրավիրել են բացատրության: Լուսինե Սահակյանը հերքել է տեղեկությունը, թե Վանեցյանի պաշտոնավարման ընթացքում յուրացումներ են եղել:
Թե ի՞նչ գործի շրջանակում են Արթուր Վանեցյանին ԱԱԾ հրավիրել, պաշտպանը մանրանամասներ չի հաղորդել, իսկ հարցին ի պատասխան միայն ասել է, որ գործը կապ չունի ՀՔԾ-ում քննվող մեկ այլ քրգործի հետ:
Հիշեցնենք՝ Սերժ Սարգսյանի փեսա Միքայել Մինասյանը հայտարարել էր, թե Արթուր Վանեցյանը Նիկոլ Փաշինյանի անունից իրենից գումար է պահանջել:


