▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

«Արզումանյան 4 շենքի ետնամասում նորածին երեխային թողել են և հեռացել»

Ակտիվիստ Արսեն Նիկողոսյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Իրականում ահավոր սարսափելի իրավիճակ է տեղի ունեցել։
Արզումանյան 4 շենքի ետնամասում անհայտ անձը նորածին երեխային՝ դեռ պորտալարը չկտրված վիճակում, թողել է և հեռացել։
Բարեբախտաբար, տեղի բնակիչներից Նարեկ Պետրոսյանը նկատել է երեխային և անմիջապես ահազանգել ոստիկանություն։ Ոստիկանների օպերատիվ և հմուտ գործողությունների շնորհիվ նորածնին հասցրել են հիվանդանոց։
Այս պահին, ցավոք, տեղեկություն չունեմ երեխայի առողջական վիճակի վերաբերյալ։
Հուսանք՝ փոքրիկը կկարողանա հաղթահարել այս ծանր փորձությունը և կապրի առողջ ու ապահով կյանքով»։

***

Ոստիկանությունից դեպքի առնչությամբ հայտնում են. «Օգոստոսի 10-ին՝ ժամը 20.43-ին, ՆԳՆ օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևանի Հալաբյան փողոցի 13 շենքի մոտ շորի մեջ փաթաթված նորածին երեխա կա։

Ահազանգը փոխանցվել է ՆԳՆ քրեական և համայնքային ոստիկաններին ու շտապօգնության ծառայությանը։

Ոստիկանների օպերատիվ գործողությունների շնորհիվ նորածինն արագ տեղափոխվել է բժշկական կենտրոն։
Այս պահին նրա վիճակը գնահատվում է բավարար։

ՆԳՆ ոստիկանությունը ձեռնարկում է անհրաժեշտ միջոցառումները բոլոր հանգամանքները պարզելու ուղղությամբ»։

info@asekose.am/095519696
Բլոգ ավելին