Սիրիայի նախագահը հարցազրույց է տվել ամերիկյան Fox News հեռուստաընկերությանը` զարմացնելով շատ հեռուստադիտողների:
«Սիրիան կկատարի բոլոր պահանջները, որոնք վերաբերում են քիմիական զենքին և պատրաստ է տալ ցանկացած երկրի` ոչնչացման համար, բացի ԱՄՆ-ից»,-ասել է Ասադը` հավելելով.
«Քիմիական զենքը վերացնելու համար միլիարդավոր դոլարներ են անհրաժեշտ: Այն վտանգավոր է շրջակա միջավայրի համար: Եթե ԱՄՆ կառավարությունը պատրաստ է վճարել գումար և իր վրա վերցնել այդ թունավոր նյութերի պատասխանատվությունը, ինչո՞ւ ոչ:»