|
Հնարավորություն տվեք մեկ օրում հարցը լուծեմ. Ծառուկյանը՝ ՌԴ–ի հետ հարաբերությունների մասին ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանի առաջնորդությամբ կուսակցության անդամներն ու աջակիցները քայլերթ են անցկացնում Լոռու մարզի Վանաձոր քաղաքում։ ԵԱՏՄ-ի հետ հարաբերությունների ոլորտում առաջացած խնդիրների վերաբերյալ հարցին Ծառուկյանն արձագանքել է. «Բոլորն էսօր խառնված, շփոթված են։ Հարյուրավոր զանգեր եմ ստանում՝ ի՞նչ պետք է լինի, ո՞նց պետք է լինի։ Մարդիկ պլաններ ունեն, ծրագրեր ունեն, վարկեր ունեն, ամսվա վերջ է, որ պետք է իրենց վարկերը փակեն, հարկեր, աշխատավարձներ տան։ Ապրանքները հավաքած` փչանում են, չգիտեն՝ ինչ անեն, որտե՞ղ տեղավորեն»։ Ծառուկյանը լուծման ուղին տեսնում է հունիսի 7-ի ընտրություններում՝ կոչ անելով քվերկել 7-րդ քվեաթերթիկի օգտին։ «Ասել եմ՝ հնարավորություն տվեք ինձ՝ մի օրում որոշումը կայացնեմ ու մի օրում լուծել հարցը՝ եղբայրություն, ախպերություն, կանաչ ճանապարհ։ Էսօր հլը դեռ անդունդի եզրին ենք, տնտեսությունը, եթե քանդվեց, ի՞նչ է լինելու։ Տնտեսությունը չի լինում իշխանական կամ ընդդիմադիր, ռուսամետ կամ արևմտամետ, տնտեսությունը կամ զարգանում է կամ միանգամից քանդվում, տրաքում է։ Այսօր քանդման եզրին կանգնած ենք։ ժողովրդին ո՞վ է պահելու, ո՞վ է կերակրելու, վարկերն ո՞վ է փակելու։ դատարկ-դատարկ խոսում են։ Էնքան գլուխ գովացին,թե խաղաղություն են բերել, որ սարքեցին Ռուսաստանի տնտեսական ճգնաժամ։ Ռուսաստանը, անձամբ նախագահը, հայտարարել է, որ հայերը, Հայաստանը, իմ բարեկամներն են, եղբայրներն են , եթե դուք մեր թշնամու ուղղությամբ եք գնում՝ դուք մտածեք»։ |
«Ասել եմ՝ հնարավորություն տվեք ինձ՝ մի օրում հարցը լուծեմ». Գագիկ Ծառուկյան
info@asekose.am/095519696
Tweet
Հասարակություն ավելին
ավելին
ավելին
ավելին
ավելին
ավելին
ավելին


