«Դուք հիմա հրաժարվում եք 44-օրյա պատերազմի հանգամանքներն ուսումնասիրող քննիչ հանձանաժողովի աշխատանքներին մասնակցելուց: Դուք, ըստ ձեր ցանկությա՞ն, եք որոշելու՝ մասնակցելո՞ւ եք այդ աշխատանքներին, թե ոչ... պարո՛ն Մանուկյան, այդպիս բան չի՛ կարող լինել»,- դիմելով «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Մանուկյանին՝ ասաց ՔՊ-ական, Պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանը:
«Դուք ձեզ զրկում եք հատուկ կարծիք ունենալու իրավունքից»,- շարունակեց պատգամավորը՝ հավելելով. «Իրենք ասելու բան չունեին..., իրենք եկան՝ գլուխները կախ գնացին: Ես տենց հասկացա...: Ես չհասկացա. ով՝ ով, բայց պարոն Նազարյանը պիտի մասնակցեր»:
Դիտեք նաև՝