▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Ասենք կառավարությունն էդքան տուպոյ եղավ, ինչ-որ դավադրությունների մեջ մտավ, բա հետո հետ չի գալո՞ւ. Փաշինյան

 

Այսօր Արարատ քաղաքում քարոզարշավի ընթացքում ՀՀ վարչապետի պաշտոնակատար, «Իմ քայլը» դաշինքի ցուցակը գլխավորող Նիկոլ Փաշինյանը նշեց.

«Մեզ այսօր փորձում են մեղադրել Արցախի դեմ ինչ-որ դավադրություններում ներգրավված լինելու համար: Ես հասկանում եմ նաև նախընտրական տրամաբանությունը, բայց երբ նման լուրջ մեղադրանքներ են ներկայացնում, դա արդեն միայն քաղաքական հարթակում քննարկելու հարց չէ: Այո, այդ մարդիկ պետք է գնան և համապատասխան մարմիններին տան բացատրություններ: Ասում են՝ այս հեղափոխությունը դավադրություն է Արցախի ու Հայաստանի դեմ, պետք է պատասխան տան, թե դա ինչ դավադրություն է: Իհարկե դա սուտ է, որովհետև հեղափոխությունն արել է ժողովուրդը և նման մեղադրանք ներկայացնողը նման դավադրության մեջ մեղադրում է ամբողջ ժողովրդին: Բա մի կառավարություն, ասենք էդքան տուպոյ եղավ, գնաց ինչ-որ դավադրությունների մեջ մտավ, բա հետո հետ չի գալո՞ւ»,- հայտարարեց Փաշինյանը և դիմեց նախորդ իշխանություններին.

«Իրենք իրենց խառնում են ուրիշների հետ: Էդ դուք եք, որ երբ գնացել եք բանակցությունների, մտածել եք՝ բա մեր Բրյուսելի բիզնեսի վերջն ինչ է լինելու, Մոսկվայի բիզնեսի վերջն ինչ է լինելու, ԱՄՆ-ում մեր անշարժ գույքի վիճակն ինչ է լինելու»:

 

Կարդացեք նաև՝ Ոգևորող տեղեկատվություն կա. Փաշինյանը՝ հայ-ադրբեջանական սահմանի մասին

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Քաղաքական ավելին