▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Ասֆալտ կուտեք ու բորդյուր կլիզեք. Փաշինյան

 

Բախտնե՛րդ փորձեք, Ձեզ սպասում է ասֆալտի դիետա, ասֆալտ կուտեք ու բորդյուր կլիզեք. Նիկոլ Փաշինյան

Քաղաքապետարանի դիմաց ՔՊ-ի հանրահավաքին ելույթ ունենալով` Նիկոլ Փաշինյանն իրենց թիմի քաղաքական հակառակորդին դիմեց բարոյական փախստական և այլ վիրավորական արտահայտություններով: Նա մասնավորապես ասաց. «Բեմում միայնակ կանգնել` վարչապետի ձայնը նմանակելով խոսել, դա վատ չէ, ժողովուրդ, սա հեղափոխության արժեք է, սա հեղափոխություն է: Բոլոր բեմերը ազատ են ՀՀ բոլոր քաղաքացիների համար: Բայց հեղափոխության արժեք է նաև քաղաքական բանավեճը, դրանից խուսափելը քամահրանք է ընտրողի նկատմամբ: Բա հարցեր եք հնչեցնում, մեղադրանք եք հնչեցնում, բա գնայիք, նայեիք ՔՊ-ի թեկնածուի աչքերի մեջ ու շպպցնեիր ասելիքդ: Բայց դուք աչքերի մեջ նայել չգիտեք, որովհետև բարոյական փախստականները չեն կարողանում նայել աչքերի մեջ: Բա ինչի՞ չեք գնում բանավեճի. որովհետև կարող է էլի պարզվի, որ էլի ուրիշի ձայնով եք խոսում, ուրիշի գրած սցենարով: Մեզ եք ասում` նախկիններից չեք տարբերվում, դուք եք, որ նախկիններից չեք տարբերվում, էդ նախկիններն էին ասում` մենք բանավեճի չենք գնում, այ վախկոտ դասալիքներ»:

Հավաքն ամբողջությամբ՝ տեսանյութում

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Հասարակություն ավելին