«Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրի տնօրեն Աշոտ Բլեյանն առաջադրել է իր թեկնածությունը վարչապետի պաշտոնում՝ որպես այլընտրանք Վազգեն Մանուկյանին և Էդմոն Մարուքյանին:
Այս մասին նա հայտնել է Հանրային հեռուստաընկերության եթերում:
Հարցազրուցավար Պետրոս Ղազարյանի հարցին, թե նա հումո՞ր է անում, Բլեյանը պատասխանել է. «Ես Գրիգոր Խաչատրյանը չեմ, ես Աշոտ Բլեյանն եմ:
Ներկայացնում եմ «Նոր ուղի» քաղաքացիական նախաձեռնությունը: Ես քաղաքականության մեջ եմ 1989-ից՝ որպես ՀՀՇ վարչության անդամ»,- ասել է նա:
Դիտեք նաև՝