ՍԴ աշխատակազմի նախկին ղեկավար Էդգար Ղազարյանի գրառումը․ «Եթե հայ զինվորականները քրեական պատասխանատվության են ենթարկվում գերության մեջ հայտնվելու համար, ապա ոչ պակաս «հանցանք» են գործել նաև այն զինվորականները, ովքեր ադրբեջանցի զինվորներ են գերեվարել։ Հավանաբար, նրանց նույնպես սպասվում է դատ ու դատաստան։ Ադրբեջանում գերության մեջ հայտնված հայ զինվորների մի մասին դատում են Ադրբեջանի դատարաններում մյուս մասին պատասխանատվության են ենթարկում Հայաստանում, իսկ Հայաստանում գերության մեջ հայտնված ադրբեջանցիներին վերադարձնում են անհապաղ, առանց նախապայմանների։ Գերության մեջ հայտնված ադրբեջանցիներին վերադարձնելու գործընթացը կազմակերպվում է ժամերի ընթացքում, իսկ ահա Աշոտ Փաշինյանին հայ գերիների հետ փոխանակելու գործընթացը 2021 թվականի հունիսից մինչ օրս ոչ մի կերպ չի ստացվում»։ |
«Աշոտ Փաշինյանին հայ գերիների հետ փոխանակելու գործընթացը մինչ օրս չի ստացվում»
Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Tweet