Վարչապետի որդին՝ Աշոտ Փաշինյանը տեսանյութ է հրապարակել ֆեյսբուքյան իր էջում, որ նա քրոջ՝ Շուշանի հետ նկարահանել է Տիկ-Տոկի համար։ Ներկայացնելով տեսանյութը՝ Աշոտ Փաշինյանը գրել է՝ «Տիկ-տոկում ինչ որ բարի բան կա․․․»։
Նկարահանումը արվել է Աշոտավանում, որ գտնվում է Սյունիքի մարզում, Սիսիանից քիչ հեռու։
Գյուղը վերջին տարիներին հայտնի է դարձել Resort MJA հյուրանոցով, որտեղ էլ, ըստ Asekose.am-ի տեղեկությունների, հանգստյան օրերն անցկացնում է Նիկոլ Փաշինյանի ընտանիքը։
Հյուրանոցի սեփականատերը Ջիվան Մարգարյանն է․ նա երկար տարիներ եղել է Սիսիանի էլ.ցանցերի պետը, նաև ջրմուղի պետ է աշխատել, հանդիսացել է Սիսիանի ՀՀԿ կառույցի ղեկավար։