Արդեն տեղեկացրել ենք, որ այսօր առավոտյան մի խումբ ուսանողներ, հավաքվելով Մաշտոցի պուրակում, պաստառներով շարժվել են դեպի կառավարության շենք` բողոքելու ուսման վճարների թանկացման դեմ:
Այս պահին ակտիվիստները Մաշտոցի պուրակում քննարկում են հետագա քայլերը:
Ակտիվիստներից մեկը ASEKOSE.am-ի հետ զրույցում տեղեկացրեց, որ ամենայն հավանականությամբ վաղը 12:00-ին ՀՀ կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանը իջնելու է նախարարության շենքի դիմաց` ցուցարարների հետ հանդիպելու:
«ԿԳ նախարարության լրատվության և հասարակության հետ կապերի բաժնի վարիչ Կարինե Մանուկյանը մեզ ասաց, որ կզեկուցի նախարարին` մեր ցանկության մասին: Մեզ առաջարկում էին 10 հոգուց բաղկացած պատվիրակություն կազմել և քննարկում կազմակերպել կլոր սեղանի շուրջ: Մենք չհամաձայնվեցինք: Մենք այս ձևաչափով կբարձրացնենք մեր հարցերը»:
Ակտիվիստների պահանջները բաղկացած են երեք կետից.
1. Ուսման վարձերի նվազում
2. Դասախոսների աշխատավարձերի բարձրացում
3. Կրթության որակի բարձրացում: