▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Աշոտյանը կալանավորվեց

Թարմացված․ «Արմեն Աշոտյանը խնդրել է, որ մեր հիմնական օրակարգից, Արցախից հետնահանջ չանենք»,- Հակակոռուպցիոն դատարանի բակում, լրագրողների հետ զրույցում, ասաց ՀՀԿ Գործադիր մարմնի անդամ Էդուարդ Շարմազանովը: Նա «շինծու» և «սարքած» որակեց Աշոտյանի գործը՝ հավելելով, որ դա ռեժիմի վախերի արդյունքն է: «ՀՀԿ-ն նստելուց չի վախում, նստելու էլ ա, դուրս էլ ա գալու, Նիկոլին վռնդելու էլ ա»,- ասաց նա:

Թարմացված․ «Տեղյա՞կ էր Արմեն Աշոտյանը, որ կարող է նման քայլ ձեռնարկվել իր նկատմամբ, իհարկե՛, արդյո՞ք դա ստիպեց նրան լռել, ո՛չ»,- Հակակոռուպցիոն դատարանի բակում, լրագրողների հետ զրույցում, ասաց Արդարադատության նախկին նախարար Դավիթ Հարությունյանը՝ անդրադառնալով ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանի կալանավորմանը: «Հենց ճշմարտացի խոսքը ճաղերի հետևում թաքցնելն է հնարավորություն ընձեռում ոմանց՝ շարունակել իրենց թրքական նպատակների իրականացումը»,- նշեց ՀՀԿ-ական գործիչը: «Բայց կան մարդիկ, որոնց խոսքը նման ձևով չես լռեցնի: Արմեն Աշոտյանը պատկանում է այդ մարդկանց դասին»,- հավելեց Հարությունյանը:

«Ինչպեսև սպասում էինք, Հակակոռուպցիոն դատարանը հանդիսանալով այս վարչակարգի կամակատար, կալանավորեց Աշոտյանին՝ 2 ամիս ժամկոտով: Նրան կտեղափոխեն Նուբարաշեն ՔԿՀ»,- դատարանի բակում, լրագրողների հետ զրույցում, ասաց փաստաբան Տիգրան Աթանեսյանը: Նա նշեց, որ «սա անձնական մանր վրեժխնդրություն է, որի հեղիանկը Փաշինյանն է»: Աթանեյսնաը հավելեց, որ դատարանի որոշումը բողոքարկելու են:

Դիտեք նաև՝

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Հասարակություն ավելին