▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Ասում էիք` 800 միլիոնով բյուջեն կավելացնեք, բա ո՞ւր ա. Էդուարդ Շարմազանովը` Փաշինյանի կառավարության մասին

ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը քիչ առաջ ելույթ ունեցավ խորհրդարանում` ներկայացնելով իր տեսակետները Նիկոլ Փաշինյանի կառավարության բացերի մասին:

«Ժողովուրդը 2019 թվականին ավելի լավ, թե՞ ավելի վատ է ապրելու․ 2018 թվականի բյուջով գրված էր 6,5 տոկոս տնտեսական աճ, հիմա գրված է 4,9 տոկոս, իսկ գնաճը 3․5 տոկոս է։ Հիմա հարց է առաջանում՝ 6,5 տոկոս տնտեսական աճով են լավ ապրո՞ւմ, թե՝ 4,9-ով․ պարզ մաթեմատիկական հաշվարկ է։ Ասում էիք՝ 800 մլն դոլարով բյուջեն կավելացնենք, ո՞ւր ա։ Ասում էիք ստվեր կա, ո՞ւր ա։ Երեկ շատ հստակ ներկայացվեց՝ ընդամենը 1,3 տոկոս, բա ասում էիք ստվերից կհանենք, փողերը կբերենք, ո՞ւր ա։ Հաջորդը՝ ներդրումների կտրուկ անկում ունենք՝ առաջին եռամսյակում ունեցել ենք 100 մլն դոլարի, երկրորդ եռամսյակում՝ 11 անգամ պակաս՝ 9 մլն դոլարի ներդրում։ Այս քանի օրն էլ իմացանք, որ հնարավոր է հեղափոխական Հայաստանում էվոլուցիոն օպտիմալացում»,- ասել է Շարմազանովը՝ նշելով, որ այն, ինչ անում է Կառավարությունը, հակասում է հեղափոխության լիդերի լոզունգներին։  

Տեսանյութը կներկայացնենք ավելի ուշ:

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Քաղաքական ավելին